«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են: Իմփիչմենթի գործընթացում նա մնալու է վարչապետի մեր թեկնածուն»,- դատական նիստից հետո, կրկին անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:




