Դավիթ Համբարձումյանն արժանի է, նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու. Սերժ Սարգսյան

Դավիթ Համբարձումյանն արժանի է, նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են առաջադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը:

Դիտարկմանը, որ նա խոցելի թեկնածու է՝ Սարգսյանը պատասխանեց, որ ում էլ առաջադրեին՝ ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու։

Իր հայտարարության վերաբերյալ, թե իշխանության չեն հավակնում, Սարգսյանն ասաց. «Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության, մի՞թե, պարզ չէ բոլորիդ համար»:

Իսկ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է՝ պատասխանեց. «Ես բոլոր վտանգները տեսնում եմ այս իշխանության պարագայում, ամենաանհավանական բաները կարող են լինել»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։