ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմփիչմենթի համար առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Հաբարձումյանի մասին լավ կարծիք ունի, սակայն ինքն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում փոխել իրենց դիրքրոշումը։ Նա հայտնեց, որ իրենք ստորագրություն չեն տա հօգուտ Դավիթ Համբարձումյանի, քանի որ իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է․ ««Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն ինչո՞ւ են անհանգստացած, որ Էդմոն Մարուքյանը 7 ամսով լինի վարչապետ»,- ասաց Աղազարյանը՝ կարծիք հայտնելով, որ Էդմոն Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու հանգամանքից ելնելով գուցե ՔՊ-ականներից ոմանք միանան իրենց, բայց Դավիթ Համբարձումյանին չեն միանա․ «Մենք կունենանք 7 ամիս ժամանակ, ՔՊ-ն զրկված կլինի վարչական լծակներից և բոլորը հնարավորություն կունենան իրենց ծրագրերով գնան ընտրությունների և լեգիտիմ իշխանություն կձևավորվի»,-նշեց Աղազարյանը։