ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում:
ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից:
Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս` պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար:
Ծնունդդ շնորհավոր Դավիթ ջան:
Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին»: