ԱԺ նիստում փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ, երբ նա խոսում էր Բագրատ Սրբազանին ներկայացված մեղադրանքից և փաստեր նշում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ընդհատել էր նրան՝ ասելով, որ նրա ասածները սուտ է։ Ռուբինյանն էլ պատասխանել էր․ «Երբ որ ես ձեզնից հարցազրույց էի վերցնում, որպեսզի «Իմ քայլ»-ի ցուցակում ընդգրկեի, չէիք ընդհատում, հիմա էլ մի ընդհատեք»։
Աննա Գրիգորյանը իր ելույթում դիմեց Ռուբինյանին․ «Ես ոնց հասկանում եմ՝ մեր առաջին հանդիպումը շատ տրավմատիկ է եղել ձեր կյանքում»։
«Ես դավաճանությունը ծանր եմ տանում»,- ասաց Ռուբինյանը, ինչին ի պատասխան էլ Գրիգորյանը նշեց․ «Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր»։