Դատախազը միջնորդեց ևս երեք ամիս ժամկետով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով առաջին դատական նիստը։

Դատարան են եկել թեմի հոգևորականներ՝ ի աջակցություն Սրբազան Հորը։

Դատական նիստերի դահլիճ են եկել նաև Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորականներ Տեր Արամն ու Տեր Թադեն, նրանք տուժող կողմն են։

Մեղադրող դատախազը հայտարարեց, թե ազատության մեջ մնալու դեպքում Մկրտիչ Սրբազանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։

Նա հայտարարեց, թե Սրբազան Հորը մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկումը՝ 4-ից 8 տարի ժամկետով։

Դատախազը միջնորդեց ևս երեք ամիս ժամկետով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։