Դատախազը 2.6 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի համար։
Իսկ որպես լրացուցիչ պատիժ նշանակել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1 տարի ժամկետով։ Դատախազը պահանջեց նախքան դատական վճռի ուժիմեջ մտնելն անփոփոխ թողնել Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Դարանանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Հիշեցենենք՝ իշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
Ավելի ուշ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը դատական հերթական նիստից մեկի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Նա միայն ասել է, որ դատարանի ներկայացրած մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի համարում։
Սոնա Մնացականյանի հայրն էլ դատարանում 10 մլն դրամ է պահանջել՝ ծախսերի փոխհատուցման համար։