Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլար, կառավարությունն այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար. Մեսրոպ Առաքելյան

Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Կառավարությունն այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։

Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»,- գրել է Առաքելյանը:

Նշենք, ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։

Հաղորդագրության համաձայն` Գլխավոր դատախազությունը, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը.
Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտորները.
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորները.
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտորները.
«ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր.
61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։