ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Գրգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, որն էլ բավարարվել է։




