Պատասխան չունեմ, դատավարություն է գնում, մեղադրանքի հետ էլ համաձայն չեմ, դատավարության վերջում կիմանաք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն»։
Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր:
Ըստ ԱԱԾ-ի՝ ընկերությունը մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։




