Տիկին Մկրտչյան, դե այդքան ասել էիք, սաղ ասեիք էլի և այդ մեկ մարդը, ով իշխանազավթերին բերեց իշխանության, Սերժ Սարգսյանն էր և ՀՀԿ կուսակցությունը, որի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին:
«Սերժ Սարգսյանը անունը ինչի՞ չեք տալիս, որ ասում էր՝ Նիկոլը ճիշտ էր մենք սխալվեցինք:
Ես ուզում եմ անդրադառնալ Գեղամ Մանուկյանին, որ եկել էր, ասում էր՝ գնամ ինչ-որ ցուցակներ վերցնեմ Ղարաբաղում կռվածների հետ կապված: Ի սեր Աստծո, ես նկատի չունեմ, որ որևիցե մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին մեզ, ասում էին՝ մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը մենք դուրս ենք գալիս։ Մենք ասում էինք՝ բա զինվորը ո՞նց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալիս: Իհարկե, պիտի դուրս գաք, հենց կրակում են, պիտի բոլորը դուրս գան, հեսա հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք։
Ուրեմն, բոլորը պետք է մնան և պաշտպանեն իրենց հայրենիքը, և ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, որոնք զոհվել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը: Բայց ես ներողություն եմ խնդրում, ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, որոնք պետությունը մի ստորագրությունով հռչակեցին, հետո հայտարարեցին չեղյալ և հետո հրաժարվեցին դրա համար պայքարել: Ես չեմ կարող չնկատել այն սուտի հայրենասերներին, որոնք ինտերնետում Լոս Անջելեսում, Տուլայում, չգիտեմ, Նիժնի Տագիլում ծվարած ռուսերեն տառերով իմ կամ որևիցե այլ ելույթի տակ գրում են՝ турк давачан, կամ хохере хандзнецик, ու ապրում են այլ երկրում և գնացել են շատ շուտվանից»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, կան մարդիկ, եղել են մարդիկ, որոնք հերոսներ են և կռվել են և այդ հերոսները եղել են սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբաղում կային և Հայաստանում կային մարդիկ, որոնք թողել ու փախել են: «Իսկ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել և ոչ զենքի, ոչ որևիցե բանի պակաս չի ունեցել: Նենց որ իրերը կոչեք իրենց անուններով, պետք չէր թողնել ու թռնել, թռնել Լոս, Նյու-Յորք, այնտեղից հայրենասիրություն խաղալ կամ փորձել իշխանություն վերցնել, հետո ասել՝ մենք այստեղից դուրս ենք գալիս, հենց հիմա մենք պետք է փախնենք: Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտություն է եղել»,- հայտարարեց ԱԺ նախագահը: