Դատարանը վերացրեց Հանրային ռադիոյի տնօրենի՝ լրագրողին նկատողություն հայտնելու որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԴ2/7169/02/25 գործ) անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն հայտնելու մասին։ Գործով նախագահող դատավոր Ն. Հարությունյանի որոշմամբ՝ տնօրենի գործողությունը չի ունեցել իրավական հիմք։

Դատարանը նշել է, որ որոշման հիմք հանդիսացած իրավական ակտը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումն ու դրա հավելվածը, կորցրել են իրենց ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով։

29 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողը նկատողություն էր ստացել միայն այն պատճառով, որ, ինչպես նշում է նրա պաշտպանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, «համարձակվել էր կիսվել իր գործընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումով»։

Լրագրողի փաստաբան Կարինե Ղաշանգյանի խոսքով՝ Ալիսա Գևորգյանը երկար տարիներ աշխատել է այն միջավայրում, որը համարել է իր երկրորդ ընտանիքը, սակայն «Ռադիոընկերության տնօրենի ապօրինի որոշումները և աշխատանքային լարված մթնոլորտը հանգեցրեցին նրան, որ առաջին իսկ աշխատանքի հրավերը նա ընդունեց և հեռացավ իր սիրելի աշխատանքից»։

«Հարցի բարոյական կողմի մասին խոսելն ավելորդ է։ Տնօրենի գործելաոճի և գործողությունների գնահատականը թողնում եմ հանրությանը»,– հավելել է փաստաբանը՝ ընդգծելով, որ Գևորգյանին շատերն են ճանաչում՝ որպես մասնագիտական սկզբունքներին հավատարիմ լրագրող։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։