«Դատարանը որոշումը չի տրամադրում, հնարավորություն չունենք վիճարկելու»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր առավոտյան «Աբովյան» ՔԿՀ-ի բակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ դատարանն իրեն չի տրամադրել այն որոշումը, որով երեկ մանկահասակ 3 երեխաների մորն ու նրա՝ կրծքով կերակրվող փոքրիկին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ․ «Որոշումը կայացնում են հատուկ ուրբաթ օրով, որ դիմացը ոչ աշխատանքային օրեր լինեն, պաշտպանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել՝ այդկերպ շահելով ժամանակ, մարդուն զրկելով ազատությունից»,- ասել էր Փոստանջյանը:

Նրա այս հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Այսօր»-ին հայտնել էր, որ այն բացարձակ իրականությանը չի համապատասխանում, դատարանում հերթապահություն է իրականացվում, որոշումն էլ պատրաստ է, կարող են գնալ և ստանալ։
Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց, որ գնացել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ կարգադրիչները հայտնել են, թե հերթապահողներ չկան, որոնք կարող է իրեն տրամադրել որոշումը։ «Դատարանը ՔԿՀ-ին ևս որոշում չի տրամադրվել, պարզվեց՝ քաղվածքով են ընդունել Լիաննային և փոքրիկին»,- ասաց Փոստանջյանը՝ կրկնելով, որ որոշման բացակայության պարագայում հնարավորություն չունեն այն վիճարկելու։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։