Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է 18 արդարների գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստը սկզբում ընթացավ դռնփակ ռեժիմով, քանզի քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը, որի ընթացքում քննվել են նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։
Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել էր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխել, ի լրումն նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդության, Արամ Վարդևանյանը միջնորդեց նաև գրավի նոր չափ՝ ավելացնելով 25 մլն դրամով։
Հայցի քննության ավարտից հետո Վարդևանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի հայրը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի և գտնվում է բժշկական կենտրոնում։ Չնայած բոլոր այդ հանգամանքներին, սակայն, դատարանը մերժել է միջնորդությունը և Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։




