Search
Close this search box.

Դատարանը Մամիկոն Ասլանյանին ազատազրկեց 4 տարի 4 ամիս ժամկետով, որից 2 տարի 7 ամիսն արդեն նստել է

Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ հունվարի 29-ի իր նիստում Վանաձորի նախկին քաղաքապետին մեղավոր ճանաչեց եւ 4 տարի 4 ամիս ազատազրկման որոշում կայացրեց:

Դատավորը վճռի վերջնական հատվածում, մասնավորապես, նշեց. «2003-ի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ գլուխի կիրառման նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ամբաստանյալ Մամիկան Ասլանյանին նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի, 4 ամիս ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 500-պատիկի՝ 500 հազար դրամի չափով հանրային պաշտոններ ու հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժ հաշվարկել 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 24 թվականի հուլիսի 15-ը երկու տարի յոթ ամիս՝ Մամիկոն Ասլանյանին փաստացի ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը թողնելով կրելու ազատազրկում 1 տարի 9 ամիս ժամկետով։

Ամբաստանել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատավաճի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել վճարումն իրականացրած անձին»:

Հիշեցնենք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 2024-ի հուլիսի 16-ին 10 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել: Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։