Դատարանը, բոլոր հիմքերն ունենալով Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է հարցին լուծում տալուց. Փաստաբան

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է.

«Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք՝ նախաքննության ավարտի պայմաններում դատարանը, ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց՝ թողնելով այն առաջիկա դատական նիստին:

Ի դեպ, նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է՝ շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է:

Չնայած այս ամենին, վստահ եղեք, իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։