Դատարաններն անվավեր են ճանաչում ՀԷՑ աշխատակիցների ազատման հրամանները, բայց նրանց չեն վերականգնում իրենց աշխատանքին. Հանրային հսկող

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։

«Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր դատավորների։

Չնայած դատարանները հաստատում են, որ ազատման հրամանները եղել են իրավական խախտումներով, նախկին աշխատակիցներին վերականգնելու փոխարեն, չգիտես ինչու, նրանց տրվում է ընդամենը մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում, այն էլ սակագնի հաշվին:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը մի քանի շաբաթ անց ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինս իր պաշտոնավարման հենց առաջին օրերից սկսեց ազատել ընկերության փորձառու և երկարամյա մասնագետներին, որոնք համարվում էին ոլորտի պրոֆեսիոնալ կադրեր՝ փոխարինելով նրանց քպ-ականներով»,-գրված է էջում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։