«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի

2025 թվականի դեկտեմբերի 31-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումը համապատասխան քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև պահվող կալանավորված անձանց տեղափոխումը համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Նշվում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից:

«Վերոգրյալից ելնելով՝ հարկ է արձանագրել, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝ Հիմնարկ) գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, Հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից»,- նշված է հիմնավորման մեջ։

Հիշյալ նպատակի իրականացման համար ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 100 լրակազմ ունեցող նոր տեղակազմ:

Հատկանշական է նաև, որ Հիմնարկում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսվում է կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։