Դատապարտում եմ տարածումը. Հարությունյանը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութի մասին

Միանշանակ դատապարտում եմ հրապարակումը և տարածումը: Դեռ ընդդիմադիր եղած ժամանակվանից, դա վերաբերեր ընդդիմությանը, իշխանությանը, ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով հրապարակված, արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ դու սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք հետագայում նույնպես շարունակվեն:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ գնահատական կտա ապօրինի ձայնագրություններ, տեսագրություններ անելուն և դրանք տարածելուն և հատկապես վերջին դեպքի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութի վերաբերյալ, ինչ քայլեր են ձեռնարկվում նման երևույթները կանխելու համար:

«Միանշանակ պետք է համապատասխան մարմինները և ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութ էր հրապարակվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։