«Դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։
Մենք հետևողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։