Դանակահարություններ՝ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռում հայտնի գերեզմաններից

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի դիմաց գտնվող գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 24-ամյա Ազատ Օ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 23-ամյա Հովհաննես Գ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։