Դանակահարություն` Երևանում. վիրավորը Գերմանիայի քաղաքացի է

Հունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում Օհանովի փողոց 21 հասցեի մոտակայքում անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մ․ Կասեմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։