Դա լուրջ է, առաջարկ կա. Սպերցյանը` տրանսֆերային լուրերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոնը» առաջարկ է արել իր տրանսֆերի համար, սակայն վերջնական որոշումը կկայացվի ֆուտբոլիստի և ռուսական ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու միջև բանակցություններից հետո:

«Դեռ վաղ է «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին խոսել: Բայց դա լուրջ է, առաջարկ կա: Ես դեռ Կրասնոդարում չեմ եղել: Շուտով կվերադառնամ և կխոսեմ ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու հետ: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք միասին»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Всё на матч!» հաղորդման ժամանակ:

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Սաութհեմփթոնը» դուրս է մնացել մրցաշարից և նոր մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում: Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: Նշվում է, որ «Սաութհեմփթոնը» պատրաստ է վճարել 12,5 միլիոն եվրո՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։