Search
Close this search box.

Դա այն է, ինչ տեղի կունենա․ Զելենսկի

Please enter a valid URL

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ տասնյակ հազարավոր զոհեր կունենան, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին: Այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, Զելենսկին ասել է Good Morning America-ի հաղորդավար Ռոբին Ռոբերտսին տված հարցազրույցում:

Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է արևմտյան դաշնակիցներին թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներով, այդ թվում՝ ամերիկյան Atacms-ով և բրիտանական Storm Shadows-ով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին: Սպասվում է, որ նա կկրկնի այս խնդրանքները այս շաբաթ ԱՄՆ կատարած իր դիվանագիտական այցի ժամանակ, երբ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

«Պուտինը միանշանակ կշարունակի ոչնչացնել մեզ, սպանել մարդկանց, սպանել երեխաներին: Նա այդպես կվարվի: Մենք կկորցնենք հազարավոր դպրոցներ և տասնյակ հազարավոր կյանքեր։ Դա այն է, ինչ տեղի կունենա», — ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի ժողովրդին մինչ այժմ ցուցաբերած օգնության և աջակցության համար և ասել, որ «մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք»։