Դшնшկшհшրություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրшվոր

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ թևատակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Մ.-ն է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, նշված գյուղի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 33-ամյա բնակիչ Արմեն Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Մկրտիչ Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքը։Մինչ բժիշկները հիվանդանոցում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ տվյալներով հայտնաբերում են նրան ու նշված արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտ վերնաշապիկ, հեռախոս և այլ կասկածելի իրեր։Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։