Ցուրտ կլինի նաև այս գիշեր

Փետրվարի 26-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին՝ ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է թույլ ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ +1+3։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -3-7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -5-7,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -1-4,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -5-8,

Լոռի՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-4,

Տավուշ՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -6-9,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0-4,

Արարատ՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5,

Արմավիր՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -5-9,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0+4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+7,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -4+1: