ՏԵՍԱՆՅՈւԹ․ Պաշտոնապես ասում եմ. ինչ է հայտնում Փաշինյանը

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նայել՝ շուկայում էլ ինչ կա, ով է ցորեն վաճառում։ Կա՞ մեզ ցորենի առաջարկ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ բացառված է՝ մեկը գա, ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնենք, մենք ականջներս փակենք ու փախնենք։ Այսօր, չեմ ուզում թաքցնել, առաջարկներ կան։ Երբ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, այլ վաճառողներն էլ ասում են՝ կարո՞ղ է հետաքրքիր է։ Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք։ Եթե գինն ու որակը հետաքրքիր լինեն՝ կասենք՝ այո»,– նշեց Փաշինյանը։

«Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է։ Էդ ռեժիմը ես չեմ հասկանում՝ ոնց է, որ թե՝ որդյակս, տեր եմ։ Մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերությունների մեջ չենք մտել։ Ի՞նչն է պրոբլեմը»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱՀԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով։

Այսօր էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին հետախուզական տվյալները, նշել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։