Ծնողները ձեզ իրենց զավակների կյանքն են վստահել, դուք էլ նրանց վշտակցում եք` նրանց տներ դшգшղներ ուղարկելով

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
ՊՆ-ն վաղուց դարձել է ցավակցությունների ու հերքումների նախարարություն
ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 13-ին, ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ ՊՆ-ն վաղուց դարձել է ցավակցությունների ու հերքումների նախարարություն, ցավակցում է ոչ մարտական պայմաններում զոհվածների հարազատներին, հերքում Ադրբեջանի ՊՆ-ի ստերը, թե հայկական զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի վրա։ ՊՆ-ի ղեկավարությունում ռազմական գործից հասկացող պաշտոնյա կա՞, նախարարը պատմության դասատու է , տեղակալներից մեկը՝ ֆինանսիստ , մյուսը՝ քաջությամբ աչքի չընկած նախկին ոստիկանապետ, մեկն էլ՝ Երևանի նախկին քաղաքապետ, որին , որպես մխիթարություն, ռազմական գերատեսչությունում բարձր պաշտոն են տվել։ ՊՆ գլխավոր քարտուղարը մասնագիտությամբ իրավաբան է։ Էլ չեմ խոսում համացանցում համարձակ լուսանկարներ հրապարակած ջահել աղջկա մասին, որը պաշտպանության նախարարի խորհրդականն է կամ՝ օգնականը։
Ծնողները ձեզ իրենց զավակների կյանքն են վստահել, դուք էլ նրանց վշտակցում եք, նրանց տներ դագաղներ ուղարկելով։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։