Ծննդյան օրվա առթիվ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վեճի ընթացքում ծեծել են 14-ամյա տղային

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա հոբելյարի ծննդյան կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վիճաբանության ընթացքում 17-ամյա անչափահասը երկու անգամ բռունցքով հարվածել է 14-ամյա տղային որովայնին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են նաև, որ 14-ամյա տղայի դեմքին նաև հոբելյարը և 10-ամյա մեկ այլ երեխա մեկական անգամ ապտակել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։