Մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի թաղամասերից մեկից մահացած վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական երեխայի դի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարզվել է, որ մահացածը Երևանի թաղամասերից մեկի բնակիչ 40 օրական Դավիթ․ Մ-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։