ՀԱԿ կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով սցցոնցերում ՔՊ-ականների կողմից տարծավող տեսանյութին, որտեղ իշխանության ներկայացուցիչներն ինքամոռաց պարում ու երգում են, գրում է.
«Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերը, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով:
Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի` ԱՆՍԱՀՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ: Իսկապես` աննախադեպ»։




