Ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ կլինեն տեղումներ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-5-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-6-ը գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։