«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կասկածելի վերանորոգման մեջ է»,- իր ֆեյսբուքյան եթերում ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։ «Շինարարությունը տևելու է մեկ տարի։ Կարծում եմ շինարարությունը միտումնավոր ձգձգելու են, որպեսզի հաջորդ տարի ապրիլի 24-ին ասեն՝ փակ է, այսինքն մեզ սովորեցնելու են այս հուշահամալիրի բացակայությանը»,- ասում է նա։
Նա և ավագանու անդամ Արշակ Սարգսյանը արձանագրեցին, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում չեն պահպանվում անվտանգության կանոնները, բացակայում է ինֆորմացինոն վահանակը, որը նունպես խախտում է։ Նրանք այս մասին ահազանհգեցին Երևանի քաղաքապետարան։