Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերը հիմնանորոգվում են․ տնօրենն արձագանքել է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերը (խոնարհված սյուները) հիմնանորոգվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ իրենք բարձրաձայնում էին, որ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի կառուցման հենց սկզբից ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, և դրա պատճառով տարիներ շարունակ ջուրն անընդհատ լցվել է մույթերի մեջ, ինչի հետևանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ Հուշահամալիրի ներսում արդեն անվտանգության խնդիր էր առաջանում։
«100-ամյակի կապակցությամբ հուշասյունը վերանորոգվել էր, բայց հավերժության տաճարը չէր վերանորոգվել։ Մենք հիմնանորոգման խնդրանքով բազմիցս դիմել էինք կառավարությանը, 2021թ․ վերջնական համաձայնությունը տրվեց, և պետությունը գումար հատկացրեց աշխատանքներն իրականացնելու համար։ Քանի որ մրցույթի հայտարարման և այլ ընթացակարգեր կային, աշխատանքները մի փոքր ավելի երկարաձգվեցին, վերջերս սկսել ենք»,- նշեց Գզոյանը։

Նրա խոսքով՝ հիմնանորոգվում է նաև ինստիտուտի տանիքը, քանի որ անձրևի ժամանակ ջուրն ամբողջությամբ ներս էր լցվում։
Իսկ հավերժության տաճարի մույթերի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար են իրականացվում, քանի որ խնդիր է դրված, որ հիմնանորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում հուշահամալիրը պետք է բաց լինի այցելուների համար։

«Այս պահին մույթերից 2-ը քանդվել են, վերանորոգվելու են, լավ որակի քար է գտնվել, ճարտարապետն արդեն հավանություն է տվել, ջրամեկուսացման աշխատանքներն են արվում։ Երկու մույթերի աշխատանքներն ավարտելուց հետո դրանք բացվելու են, և այդպես շարունակ՝ մույթերը հերթով կհիմնանորոգվեն»,- հայտնեց Գզոյանը՝ ընդգծելով, որ այս պատճառով նաև աշխատանքները շատ արագ չեն ավարտվելու։
Մույթերի հատվածում աշխատանքները մի քանի ամիս է, ինչ մեկնարկել են, սակայն ճարտարապետներն իրենք էլ վստահ չէին, թե այս տարիների ընթացքում ջուրն ինչքան վնաս է հասցրել մույթերին ներսից։
«Դրա համար բացեցին, ներքին հատվածն ուղարկեցին փորձաքննության, որ հասկանան՝ ինչ լուծում պետք է այստեղ տրվի»,- նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Նա ընդգծեց, որ աշխատանքները վերահսկում է հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը։
Գզոյանը հավելեց, որ աշխատանքները սկսելուց առաջ առավելագույն փորձել են իրազեկել հասարակությանը՝ հաշվի առնելով թեմայի զգայությունը։ Վստահեցրեց՝ աշխատանքները պատշաճ վերահսկողությամբ իրականացվում են, ուստի անհանգստանալու կարիք չկա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։