ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բոթասներդ հիշի, արա՛. Փաշինյանը՝ բանավեճից հրաժարվող նախկին նախագահների մասին

Բերման ենթարկել բանավեճի՝ զվարճալի հնչեց, անսպասելի առաջարկ է, չեմ կարող ռեակցիա տալ. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկման, թե քանի որ ընտրություններից առաջ պահանջվող բանավեճին ՀՀ նախկին ղեկավարներն իրենց կուսակցությունով առաջադրվում են և չեն համաձայնվում գալ բանավեճի, կարելի է սանկցիոն մեխանիզմ կիրառել, որ այդ բանավեճերը տեղի ուենան։

Փաշինյանը նշեց, որ 2021-ի ընտրություններին նախկին նախագահներից առանվազն երկուսը առաջադրված էին և չեկան բանավեճի ու չմասնակցեցին։ Նա նշեց, որ իր բանավեճի հրավերը մինչև ընտրություն էլ շարունակում է մնալ ուժի մեջ։

«Այդ մարդիկ մի կողմից ասում են ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց երբ սկսում են՝ 4-րդ վայրկայնից ամբողջն ինձ հետ բանավեճ է»,-ասաց և նշեց, որ բանավեճի բերման ենթարկելու մեխանիզմը խորհրադարանը թող քննարկի Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելով, թե ինչ անել, եթե հրաժարվում են։

«Կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելն ըստ էության երաշիք է ընտրական խոշոր անհաջողությունների»,-ասաց նա։

Այնուհետև անդրադարձավ նախկին ղեկավարներին, որ բանավեճից հրաժարվում են, բայց իրենց լրատվամիջոցներին հարցազրույց են տալիս, առանց անուններ տալու. «Ինքը՝ մի հատ էլ դե արի մի ասա, էն որ ասում են չտեսար պատից կախ, տեսար ճակտից կախ, այսինքն՝ դու էնքան կա՞ս, որ ասում ես ժողովրդի հետ.. դե գիտեք… բոթասներդ հիշի ար՛ա»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։