Ճշմարիտ քահանան չի լռում, երբ վտանգված է հավատը. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հրապարակումը.

«Սիրելինե՛ր, վաղը Սուրբ Ղևոնդյան քահանաների պանծալի տոնն է։ Որդիական սիրով և խոնարհ սրտով շնորհավորում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հայ հոգևոր կյանքի բարձրագույն պահապանին ու մեր սրբազան ավանդության կենդանի շարունակողին։ Թող Տերը զորացնի և անսասան պահի Հայոց Հովվապետի սուրբ ծառայությունը՝ ի փառս Աստծո և ի պահպանություն մեր ազգի։

Աղոթքով և հավատարմությամբ շնորհավորում եմ նաև իմ Թեմի Առաջնորդին՝ Մկրտիչ Սրբազանին, ով ապօրինաբար բանտարկված է։ Թող նրա խաչը դառնա հաղթության նշան, նրա համբերությունը՝ սրբության պսակ, և նրա նեղությունը՝ օրհնության դուռ մեր ժողովրդի համար։

Սրբոց Ղևոնդյանց քահանաները մեզ հիշեցնում են, որ ճշմարիտ քահանան չի լռում, երբ վտանգված է հավատը, չի նահանջում, երբ ծանր է ճանապարհը և չի վախենում, երբ ճշմարտության գինը Սուրբ Խաչն է։

Թող նրանց բարեխոսությամբ Հայոց Եկեղեցին մնա անսասան, հոգևորականությունը՝ մաքուր ու քաջ, իսկ ժողովուրդը՝ հավատքով ամուր։

Սրբոց Ղևոնդյանց բարեխոսությամբ՝ թող Տերը պահապան լինի մեր Եկեղեցուն։

Ամեն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։