Լայն քննարկման առարկա է դարձել սահմանահատման կնիքի վրայից Արարատ լեռան նկարը հանելու որոշումը։ Այն, ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, բխում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանությունից․ «Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով և տեղի ունեցող գործընթացները հնարավորինս հրապարակային են, հանրությունը հնարավորություն ունի գնահատելու իր մոտցումները։ Սա մի ճանապարհ է, որն անհարժեշտ է անցնել՝ մեր համապարփակ անվտանգությունն ապահովելու համար։ Վարչապետի նշած օրինակը շատ լավն էր. իսկապես երբ տուն ես կառուցում, չպետք է պատի վրա ունենաս նկար, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացանել։ Քանի որ խաղաղության ճանապարհով ենք գնում, հարցեր կան, որոնց պետք է անդրադառնանք։ Չկա որևէ գաղտնի գործընթաց, հանրությունն ընդունում է և համակարծիք է։ Դրա արտահայտման միջոցը լինելու են գալիք ընտրությունները»,- ասաց Գրիգորյանը: