Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։

2018-ի մայիսին Նիկոլը ԱԺ ամբիոնից խոսում էր տնտեսական հեղափոխության եւ դրսից ակնկալվող միլիարդների մասին։

2020-ին սրանք մի նոր փուչիկ փչեցին՝ Չինաստանից իբր խոստացված 15 մլրդ ԱՄՆ դոլարի մասին (շատերդ մոռացել եք այդ տեղեկատվական օպերացիան):

Հետո եղան ԵՄ ներդրումային խոստումները՝ սկզբից՝ 2.6, հետո՝ 2.5 մլրդ եվրոյի մասին։

Հետո՝ ԱՄՆ փոխնախագահի ելույթի թարգմանության աղավաղումը եւ կարճատեւ էյֆորիան՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարի մասին, որ հիմա տրանսֆորմացվում է 4 մլրդ-ի: Էլ չեմ ասում TRIPP-ի եկամտաբերության շուրջ հյուսվող հեքիաթների մասին։

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն։

Իսկ մենք, ավաղ, ականջներս կախած դեռ լսում ենք հերթական երկնային մանանայի մասին դատարկաբանությունները, կարծես ողջ Աստվածաշնչից միայն այդ դրվագը հավանելով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում