Ճիշտ դիրքավորման դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության. Արթուր Վանեցյան

«Այո, շատ տխուր է հավաքական ընդդիմության վիճակը։ Պետք է քաջություն գտնել ու ասել, բայց դա չի նշանակում, որ անհույս է»,- 24news-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ ճիշտ դիրքավորման, ճիշտ, համակարգված աշխատանքի, ճիշտ միավորումների ձևավորման դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության։

«Իրական ընդդիմադիրները չեն կարող ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ, եթե հարցը վերաբերում է վերջնանպատակին, եթե բոլորն ազնիվ են վերջնանպատակի հետ կապված։ Ինձ համար վերջնանպատակն այս իշխանություններից ազատվել է՝ անկախ նրանից՝ ով կլինի վարչապետ։ Իմ նպատակն ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով Ազգային ժողովում հայտնվելը չէ, իմ նպատակը ֆրակցիա ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանություններից ազատվելն է։ Ես խնդրում եմ բոլորին՝ ազնիվ լինեն իրենք իրենց հետ, հասկանան՝ արդյոք այդ նպատակի համար են իրենք պայքարում, թե պայքարում են զուտ քաղաքական աբոյմայի մեջ մնալու համար»,- մանրամասնել է Վանեցյանը։

Նա նաև ներկայացրել է իշխանափոխության հասնելու բանաձևը՝ ընդդիմության ճիշտ դիրքավորում և վերջնանպատակի արձանագրում. «Իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերը պետք է իրար հետ հավաքվեն, ֆիքսեն վերնանպատակը ու բոլորն իրար հետ ազնիվ լինեն։ Ժողովուրդն այդ ամենը շատ լավ նկատում է, եթե ժողովուրդն ազնվությունը տեսնի, կմասնակցի ընտություններին, իսկ եթե բոլորը մասնակցեցին, իշխանությունը վերարտադրվելու շանս չունի և վերջ»։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ նման միավորումներ չլինեն, ճիշտ աշխատանք չլինեն։

«Մենք Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրանք այն ամենի մեջ, ինչ ինքն անում, բայց եթե իր տեսանկյունից ես նայում, ինքն իր գործը 5+ անում է։ Ցավոք սրտի, օրակարգը թելադրվում է նրա կողմից. ասում է՝ գնում ենք եկեղեցի, բոլորս վազում ենք եկեղեցի, վաղն ասի՝ գնալու ենք Մատենադարանը գրավենք, վազելու ենք Մատենադարանը պաշտպանելու։ Արդյունքում ի՞նչ ենք ունենալու. մի իրավիճակ, որ Փաշինյանը կարողանալու է իր հարցերը լուծել։ Նա հստակ աշխատում է իր էլեկտորատին պահելու վրա»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։