Search
Close this search box.

«Չիմացանք ո՛չ զnհերի թիվը, ո՛չ անունները»․ Անի Կաղինյան

Please enter a valid URL

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ օրում Արցախի ինքնապաշտպանական մարտերում զոհվեցին տղեքը: Երկու հարյուրից ավել ըստ լուրերի, բայց մենք այդպես էլ չիմացանք, ոչ թիվը, ոչ էլ տղեքի անունները: Թաղեցինք նրանց, թողեցինք Արցախում ու գլխապատառ հեռացանք: Թողնելով տղեքի թարմ շիրիմները, թողնելով մեր հազարամյա բնօրրանը, թողնելով մեր սրբավայրերը, թողեցինք մեր սիրտ ու հոգին Արցախում ու դարձանք պանդուխտ…
Ինչպես ժամանակին թողեցինք մեր Էրգիրը…»