Չի լինելու այնպես, որ մեր բյուջեն այնքան ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին. ՊՆ փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը տեղյակ չէ, թե 2026 թվականի բյուջեով արդյոք նվազելու է ՊՆ-ին հատկացվելիք գումարը։

«Այն ծավալի աշխատանքները, որ մենք իրականացնում ենք այս տարի, նույն ծավալով շարունակելու ենք հաջորդ տարի իրականացնել։ Միջնաժամկետ ծրագրերով ինչ ունենք հաստատված ու պլանավորված իրականացնում ենք, այդ նույն ծախսերը իրականացնելու ենք։

Բյուջեն դեկտեմբեր ամսին է հաստատվելու Ազգային ժողովում, կարծում եմ այդ ժամանակ որ հաստատվի, ավելի հստակ կլինի, բայց մոտեցումը այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ինչ ունենք հաստատված, այդ նույն գումարը լինելու է հաջորդ տարի։

Եթե ձեր, եթե հարցադրումը այնպես է, որ մեր պաշտպանության նախարարությունը իր գործառույթներ իրականացնելու համար տարբեր միջոցներ ձեռք չի բերելու կամ սկսելու է պակաս ձեռք բերել, ես ձեզ վստահեցնում եմ, որ ՊՆ–ն այն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 25-ին աշխատել է նաև 2026 թվականին»,–ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ Հայաստանը չի ավելացնում ՊՆ ծախսերը՝ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն։

«Եթեձերհարցադրումն այնպեսէ, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշեց Պաշտպանության փոխնախարարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։