«Չի՛ լինելու խաղաղություն Ադրբեջանի հետ: Ուժեղի ու թույլի միջև խաղաղության պայմանագրի համար երաշխավոր է պետք, առանց դրա՝ չի լինելու էդ խաղաղությունը: Հերթով տալու են, հանձնելու, նորանոր դժբախտություններ են բերելու»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Դրա համար են այս իշխանությունները պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր համարձակություն են ունեցել դուրս գալ իրենց դեմ»,- շարունակեց նա:
ԱԺ-ում լսումներ են՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ:




