ՀԷՑ-ի աշխատակիցները դրսում են․ ինչ է կատարվում շենքի ներսում

Վաղ ռավոտյան իրավապահները գործողություններ են իրականցնում ՀԷՑ՝«Հայաստանի էկետրական ցանցեր» ընկերության գլխամասային գրասենյակում: ՀԷՑ-ի աշխատողներին թույլ չեն տալիս մուտք գործել շենք։

«Ես չգիտեմ ներսում ինչ գործողություններ են իրականցնում, բայց այս պահին մենք դրսում ենք մնացել, ներս չենք կարողանում մտնել։ Այս պահին այսքանը միայն կարող եմ ասել»,-տեղեկացրել է ՀԷՑ ընկերության հասարակայնության հետ կապերի պետ Նատալյա Սարջանյանը:

Հիշեցնենք, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում։ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է:

«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ՝ հայտարարելով, որ վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր։

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և հանրությանը օպերատիվ կերպով արժանահավատ տեղեկատվություն կտրամադրենք»,-նշվում է հայտարարության մեջ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։