«Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, որտե՞ղ եք աշխատում»,- ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց «24Նյուզ»-ի լրագրողը։ «Չեմ աշխատում»,- պատասխանեց Սանոսյանը․
— Բա ինչպե՞ս եք ընտանիք պահում։
— Ախպերներիս մոռացել ե՞ք։
— Դժվար դուք ախպերների հույսին մնայիք։ Ճի՞շտ է, որ գործուղվելու եք Ամուլսար։
— Դեռ հստակ ոչ մի բան չկա իմ աշխատանքի հետ կապված, դեռ հանգստանում եմ։