Չենք հրաժարվում մեր իրավունքներից ու պայքարում ենք. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի կոչը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկն է․ այն օրն է, երբ արցախցին ամուր կամքով ու անկոտրում ոգով հռչակեց իր անկախությունը՝ ազատ ու արժանապատիվ ապրելու անսակարկելի իրավունքը։

Այսօր, երբ մեզնից շատերը ցրված են տարբեր քաղաքներում ու երկրներում, մենք ավելի, քան երբևէ, պետք է հիշենք, որ Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունը և անփոխարինելի արժեքը։

Սեպտեմբերի 2-ին միասին հավաքվենք, բարձրացնենք մեր ձայնը և ցույց տանք, որ չենք մոռացել մեր պատմությունը, չենք հրաժարվում մեր իրավունքներից ու պայքարում ենք հանուն ապագայի։

Թող սեպտեմբերի 2-ը լինի ոչ միայն հիշողության, այլ նաև ուժեղացման օր՝ միասնության, համախմբվածության, հավատքի և պատասխանատվության խոր գիտակցությամբ։

Միացե՛ք հավաքին սեպտեմբերի 2-ին, 18:30-ին, Ազատության հրապարակում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։