Կարմիր գծեր կան, որ այս իշխանությունը հեշտությամբ է հատել, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։«Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը, Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»,- ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ դատախազությունն այսօր քարոզչամեքենա է ՔՊ-ի համար։
ՀՀ 2-րդ նախագահը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանին արտաքին աշխարհում որևէ լուրջ մարդ կարող է շարունակել վստահել. «Չեն վստահում, բայց բարեհաջող օգտագործում են»։