ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այժմ կալանավորված է, նամակ է հղել ՔԿՀ-ից։ Այն հրապարակել է որդին՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։
Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տապալել է պետության սահմանադրական կարգը, ինչի հետևանքով էթնոզտվել և գլխատվել է Արցախը։ ԱԺ ամբիոնից իր իսկ խոստովանությամբ՝ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի։ Իր սադրիչ («Արցախը Հայաստան է և՝ վերջ») հայտարարությամբ, թշնամուն լեգիտիմ հնարավորություն է տվել պատերազմը վերսկսելու։ Արևմտյան որոշ ուժերի դրդմամբ, անվստահություն է առաջացրել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների շրջանում։ Մեր պետությունը դարձրել է թշնամու ձեռքին գործիք և ծիծաղի առարկա։ ՀՀ դատաիրավական մարմինները ոչ միայն չեն կանխել և կանխում իշխող թիմի և նրան առաջնորդի ազգադավ քաղաքականությունը, այլև իրենց գործունեությամբ բացահայտ նպաստում են ազգակործան քաղաքականության իրականացմանը։
44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել Գերագույն Գլխավոր հրամանատարի տգետ, պատերազմ վարելու ոչ ունակ, արցախյան առաջին պատերազմում հաղթանակներ ապահոված նախկին նախագահներին մեկուսացնելու, նրանց փոխարեն կողակցին հրամանատարական բարձրագույն կետ՝ բունկեր անձնկան-ընտանեկան նկատառումներով գործուղելու, հասարակության ներսում բևեռացում ստեղծելու, միմյանց նկատմամբ անտագոնիզմ առաջացնելու և այլ հայտնի պատճառներով։
Ինչպես նախկինում, այսօրէլ ուղիղ եթերիձևաչափով առաջարկում եմմասնակցել հեռուստաբանավեճի, որտեղթվարկված և այլփաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ Նիկոլ Փաշինյանըհայրենիքի դավաճան էև պետք էհասարակությունը պարտադրինրա հրաժարականը։
Իշխանությունների հակասահմանադրականև հակաօրինական գործունեությանհետևանքով պետությունը գահավիժումէ անդունդ, համապատասխանկառույցները անգործությանեն մատնված, ձևավորվածավտորիտարիզմի պայմաններումվախի մթնոլորտ ստեղծելովև բացահայտ քաղաքականնկատառումներով կալանավորվածեն բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքականգործիչներ և վարվողքաղաքականությանն ընդիմացողակտիվ երիտասարդներ։
Չեմ զղջում հաղորդմանընթացքում տված քաղաքականգնահատականներիս ևհայտարարություններիս համար։
Իսկ թե տարածաշրջանայինինչ վտանգավոր զարգացումներեն սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ուգործիքակազմով վերականգնելսահմանադրական կարգըՀայաստանում, ինչպեսկասեցնել պետության սրընթացգահավիժումը՝ հաջորդիվ։
Բարին ընդ ձեզև ի տեսություն։
Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԳԽ ևԱԺ չորս գումարումներիպատգամավոր,
2000-2008թթ․Սանկտ-Պետերբուրգում ՀՀգլխավոր հյուպատոս
քաղաքական գիտությունների թեկնածու»,- նշված է նամակում։