«Չեմ զարմանա նաև, որ Զինված ուժերում քրիստոնեական հավատքի սկզբունքների «ուսուցումն» ու քրիստոնեական դաստիարակությունն այսուհետ իրականացվի ՀԱԵ դեմ տարվող պայքարի ոգուն և ձևին համապատասխան»․ ՊՆ նախկին փոխնախարար Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

Որքանով հասկանում եմ հրապարակված հրամանից՝ ՊՆ-ում որոշել են հրաժարվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ԶՈւ անձնակազմին տասնամյակներով մատուցվող հոգևոր ծառայությունից, և որոշել են ստեղծել սեփական «հոգևոր ծառայությունը»:

Չի բացառվում, որ ՀԱՍԵ կողմից տարբեր պատճառներով կարգալույծ եղած նախկին հոգևորականներին առաջարկեն ծառայության անցնել «մայորի» և «կապիտանի» կոչումներին համապատասխան՝ ավագ գնդերեց և գնդերեց՝ ոչ հրամանատարական պաշտոններում:

Չեմ զարմանա նաև, որ Զինված ուժերում քրիստոնեական հավատքի սկզբունքների «ուսուցումն» ու քրիստոնեական դաստիարակությունն այսուհետ իրականացվի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարի ոգուն և ձևին համապատասխան:

ՀԳ.Սուրենն ու Ալենը Արցախի Ակնայի հարցում սխալվեցին, բայց Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։