ՀՀԿ-ն մնում է խոնարհ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին»,- նշեց նա։
Նախագահի խոսքով՝ եկեղեցին ունի բոլոր հնարավորությունները՝ իր կարծիքն ասելու ու տարածելու։
«Բացի դրանից՝ ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, ովքեր, եկեղեցու սպասավորների մեծամասնության կարծիքով, խախտում են օրենքները»,- ասաց Սարգսյանը։
Հայաստանի 3-րդ նախագահը հայտարարեց՝ չի կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, քանի դեռ չի տեսել դա ապացուցող փաստաթուղթ։
«Բայց որ նա ամեն ինչ մխտռեց, փչացրեց՝ միանշանակ է»,- ընդգծեց նա։




