Չեմ կալանավորվել, մեղադրանքն էլ չեմ ընդունում․ Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ չի կալանավորվել և որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Հոգատար մարդիկ Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,- գրել է Քերոբյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։